Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ավո Ուվեզյանը` «Stranger in the Night» աշխարհահռչակ երգի հեղինակը

11:50, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
91 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ավո Ուվեզյանը` «Stranger in the Night» աշխարհահռչակ երգի հեղինակը

«Strangers in the night» երգը համաշխարհային հռչակ բերեց Ֆրենկ Սինատրային: Բայց քչերը գիտեն, որ այս երգի հեղինակը մեր հայրենակից Ավո Ուվեզյանն է: Երաժշտական աշխարհից դուրս նա ավելի հայտնի է որպես լավագույնը համարվող «Ավո» սիգարների արտադրող:
     91 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորն ու գործարարը` Ավո Ուվեզյանը:
     Նա 16 տարեկան հասակում ստեղծել է ջազ խումբ և նվագել է Լիբանանում, այնուհետև` Բաղդադում և Թեհրանում, որտեղ նրան նկատել է շահ Ռեզա Փեհլևին: Վերջինիս շնորհիվ մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Նյու Յորքի «Ջուլիարդ» հայտնի երաժշտական դպրոց: 1958թ. ամուսնացել է և աները նրան ծանոթացրել է հանրահայտ ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի հետ: Մի քանի տարի հետո իր «Կոտրված կիթառ» երաժշտական գործը ներկայացրել է Սինատրային: Վերջինս հավանել է երգը, բայց որոշել է փոխել բառերը: Այսպես է ծնվել աշխարհահռչակ «Strangers in the night» երգը: Հետագայում մեկնել է Պուերտո-Ռիկո, որտեղ ստեղծել է խումբ, որի հետ նվագել է մի շարք ռեստորաններում և սրճարաններում: Այնտեղ հանդիպել է շվեցարահայ Ժակ Մելքոնյանի հետ, ով առաջարկել է նրան զբաղվել սիգարների արտադրությամբ: 1988թ. 10 տուփ իր սիգարներից ուղարկել է աշխարհահռչակ «Դավիդոֆ» ընկերություն: Սիգարները շատ արագ վաճառվել են, որից հետո ընկերությունը նոր պատվեր է արել և սկսել համագործակցել ընկերության հետ: 1996թ. «Դավիդոֆը» 10 միլիոն դոլարով գնել է «Ավո» սիգարային բրենդի իրավունքները: 2000թ. ստեղծել է «Ավո Մադուրո» սիգարները: Երբեք չի բաժանվել երաժշտությունից: Բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ: Մահացել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, գործարար Ավո Ուվեզյանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, գործարար Ավո Ուվեզյանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, գործարար Ավո Ուվեզյանը
3676 | 0
Facebook