Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՕՐՕ-ն բոլոր դեսպաններից փորձել է աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել. «Ժամանակ»

11:45, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
ՕՐՕ-ն բոլոր դեսպաններից փորձել է աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել. «Ժամանակ»

«ՕՐՕ-ն այս օրերին միջազգային հանրության աջակցությունն է ակնկալում Սամվել Բաբայանի հարցում, բայց ապարդյուն։ Մեզ հասած տեղեկություննրով` ՕՐՕ-ն բոլոր դեսպաններին փորձել է ներքաշել այս պատմության մեջ, աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել։ Բոլորի մոտ ընդհանուր դիրքորոշումը այա է, որ Սամվել Բաբայանն ահաբեկչություն է ծրագրել։
     Երեկ «Ժամանակ»–ի հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում Բաբայանի ձերբակալությանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին արձագանքել է. «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, դատարանում... Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանց քաղաքական բովանդակություն հաղորդելը և քաղաքացիներն ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։ Բայց առաջնայինն իհարկե բռնությունը և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3688 | 0
Facebook