Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՅԴ-ին առաջ են «բրդում». ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև Դաշնակցության օգտին. «ՀԺ».

11:00, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
ՀՅԴ-ին առաջ են «բրդում». ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև Դաշնակցության օգտին. «ՀԺ».

«Հայկական ժամանակ»-ը գրում է.
     «Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը որոշ մարզերում տեղական պաշտոնյաներին հանձնարարել է առաջիկա ԱԺ ընտրությունների համար զուգահեռաբար աշխատել նաև Դաշնակցության օգտին։ Այդ մարզերից է նաև Շիրակը։
     Այդ նպատակով, նախ, Շիրակում փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է, այն դեպքում, երբ նրա եղբայր Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ի կողմից Արթիկում քաղաքապետ է դարձել։ Երկուսին էլ հանձնարարվել է ընտրություններին մարզից ՀՅԴ-ին ձայն բերել։
     Մենք փորձեցինք քաղաքապետից մեկնաբանություններ ստանալ սույն տեղեկությունների վերաբերյալ, բայց նա հարցը լսելուց հետո հեռախոսն անջատեց:
     Նշենք, որ ըստ Gallup-ի մարտի 6-ի հարցումների՝ ՀՅԴ-ն ուներ 3,9 տոկոս վարկանիշ, իսկ երեկ այդ կազմակերպությունը Դաշնակցության ցուցանիշը բարձրացրել էր 4,8 տոկոսի: Իշխանությունն ուզում է նման կանխատեսումներով տմարադրվածություն ստեղծել, որ ՀՅԴ-ն կհաղթահարի նվազագույն շեմը, իսկ ինքը վարչական լծակներով դա կապահովի»:
     Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3931 | 1
Facebook