Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորել է հոգեկան խանգարումներ ունեցող քաղաքացին

22:50, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Կորել է հոգեկան խանգարումներ ունեցող քաղաքացին
     Մարտի 24-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը, որն ունի հոգեկան խանգարումներ, Վանաձոր մեկնելու նպատակով տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. վերջինիս որոնողական աշխատանքները վերսկսելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Փրկարարները Տանձուտ գետի երկայնքով (մոտ 6 կմ)՝ Վանաձորի նախկին Էլեկտրոն գործարանի ափամերձ
     հատվածից մինչև Վանաձորի ավտոկայանի ափամերձ շրջան, իրականացրել են որոնողական աշխատանքներ:
    
     Աշխատանքները դադարեցվել են վատ տեսանելիության պատճառով:
3563 | 0
Facebook