Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների շուրջ սկանդալի մասին (տեսանյութ)

22:20, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Վարչապետը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների շուրջ սկանդալի մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի քարոզարշավն իրականացնող Կարեն Կարապետյանը Դավիթաշեն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով դպրոցների ու տնօրենների կողմից իրականացվող սկանդալային հավաքագրմանն, ասել է. «Ես չեմ կարող բնութագրեր տալ, քանի որ չգիտեմ այդ իրադարձությունների մանրամասները»:

Ի դեպ, այս սկանդալին արձագանքել է նաև ՀՀԿ նախընտրական շտաբը՝ հայտնելով, որ ընտրողների հետ աշխատանքը չի հակասում Ընտրական օրենսգրքին։
    
     Ինչպես հայտնել ենք, ակտիվիստները հանրապետության 136 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների զանգահարել են և ներկայացել որպես ՀՀԿ կենտրոնական շտաբի աշխատակիցներ: Նրանք հետաքրքրվել են, թե ինչպես է ընթանում ընտրողների հավաքագրումը։ Միայն 22 տնօրեն է հրաժարվել պատասխանել՝ ասելով, որ պետք չէ կրթությունը քաղաքականության հետ խառնել։ Մնացած 114 ձայնագրությունները հրապարակել են համացանցում։

13317 | 6
Facebook