Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը». Գևորգ Ղազարյան

20:25, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը». Գևորգ Ղազարյան

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպմանն ընդառաջ մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին։

«Մարզավիճակս նորմալ եմ գնահատում: Ղազախստանի դեմ խաղից ակնկալիքները մեծ են, պետք է հաղթենք: Չնայած Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին առաջադիմել է և ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ, բայց մեր նպատակն այս խաղում միայն հաղթելն է: Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ հանդիպում պարգևել մեր երկրպագուներին: Ղազախական ֆուտբոլի մակարդակը վերջին տարիներին անընդհատ աճում է: Դեռևս այն ժամանակ, երբ ես այնտեղ էի խաղում, թիմերն արդեն բավականին ուժեղացել էին: «Շախտյոր»-ի հետ մենք դուրս եկանք Եվրոպայի լիգայի խմբային փուլ: Դրանից հետո առաջնությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի ապացույցը «Աստանա»-ի՝ նախորդ մրցաշրջանի ելույթներն են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում»։

Խոսելով Արթուր Պետրոսյանի մասին՝ Ղազարյանը նշեց. «Յուրաքանչյուր մարզիչ իր աշխատելաոճն ունի: Շատ տարբերություններ կան, բայց կարևորն այն է, որ բարձր տրամադրություն է տիրում թիմում»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Անդրադառնալով Պորտուգալիայի առաջնությունում իր մրցելույթներին՝ Ղազարյանը նշեց. «Պորտուգալիայի առաջնությունն ինձ դուր է գալիս, հոգեհարազատ է ինչ-որ առումով։ Արագ, տեխնիկապես զարգացած ֆուտբոլ է»:

3428 | 0
Facebook