Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է անվավեր ճանաչել այն թեկնածուների գրանցումները, որոնք հիշատակվում են ձայնագրությունում, իսկ տնօրենները պետք է հեռացվեն». «Ելք» դաշինք

20:10, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Պետք է անվավեր ճանաչել այն թեկնածուների գրանցումները, որոնք հիշատակվում են ձայնագրությունում, իսկ տնօրենները պետք է հեռացվեն». «Ելք» դաշինք
     Այսօր ԵԼՔ դաշինքի անդամներն ասուլիսի ժամանակ անդրադարձան մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ կապված սկանդալին: Իրավաբան, «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 84 դպրոցների ու 30 մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակումներին, նշեց, որ օգտագործվել են վարչական ռեսուրսները որոշակի քաղաքական ուժի օգտին: «Ընտրական իրավունքի պաշտպանության գործառույթ ունեցող ԿԸՀ-ն պարտավոր է անմիջապես արձագանքել այս խախտմանը և հարուցել վարույթ: Մի քանի հարյուր հաստատություններ, որոնք գտնվում են պետական ենթակայության տակ, ներգրավված են պրոցեսում, և սա ընդգրկում է ՀՀ ամբողջ տարածքը: Բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին ուղղված չեն եղել զանգերը, սակայն սրանց տարածվածությունը թույլ է տալիս եզրակացություն տալ ողջ Հանրապետության վերաբերյալ: Սա բավականի աղմկահարույց դեպք է և այս կապակցությամբ ընտրական հանձաժողովը անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվի: Պետք է անվավեր ճանաչել այն թեկնածուների գրանցումները, որոնք հիշատակվում են ձայնագրությունում: Նրանք չպետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի պատկերը ճիշտ լինի: Այստեղ հնչում է Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի, Վահրամ Բաղդասարյանի, Միհրան Պողոսյանի և այլոց անուններ: Եթե նրանց գրանցումն անվավեր չճանաչվի, ապա վստահությունը ընտրությունների նկատմաբ այս ընտրատեղամասերում չի լինի»: Այս տնօրններն էլ պետք է լքեն իրենց պաշտոնը առնվազն քննության շրջանում: Այս դպրոցներն ու մանկապարտեզները ընտրատեղամասեր են ու իմ համար արդեն կասկածելի է, թե ինչ կլինի այդ ընտրատեղամասերում: Բոլորը պետք է հեռացվեն դպրոցից ու չմասնակցեն ընտրական գործընթացին»:
«Պետք է անվավեր ճանաչել այն թեկնածուների գրանցումները, որոնք հիշատակվում են ձայնագրությունում, իսկ տնօրենները պետք է հեռացվեն». «Ելք» դաշինք
6008 | 0
Facebook