Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն իր վրա է վերցրել Չեչնիայում իրականացված հարձակումը զինվորական բազայի վրա

19:50, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
ԴԱԻՇ-ն իր վրա է վերցրել Չեչնիայում իրականացված հարձակումը զինվորական բազայի վրա

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավումն իր վրա է վերցրել Չեչնիայի Ռոսգվարդիայի ռազմաբազայի վրա իրականացված հարձակումը, հայտնում է SITE Intellegence Group-ը: Նշենք, որ հարձակումը տեղի է ունեցել այս գիշեր մոտ 2:30-ին: Վեց մարդ փորձել է ներխուժել զորամաս: Զորախումբը հայտնաբերել է հանցախմբին և կռվի մեջ մտել նրա հետ: Գրոհայիններից վեցը ոչնչացվել են, 2-ը մահապարտ ահաբեկիչներ են եղել: Զոհվել է նաև գրոհը կանխած 6 զինծառայող:
     Instagram-ի իր էջում Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հրապարակել է 6 ահաբեկիչների ինքնությունը և հայտնել, որ նրանց նպատակն է եղել զենք թալանելը և խոշոր ահաբեկչություններ իրականացնելը:

7039 | 0
Facebook