Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համահայկական նվագախմբի առաջին ելույթը տեղի կունենա ապրիլի 24-ին

17:35, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Համահայկական նվագախմբի առաջին ելույթը տեղի կունենա ապրիլի 24-ին

Համահայկական նվագախմբի առաջին ելույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 24-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
     ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ խորհրդակցությանն այսօր քննարկվեց Հայոց ցեղասպանության հիշատակի և հայության վերապրումի մոտիվներով կազմակերպվող համերգի նախնական ծրագիրը՝ նվագախմբի բոլոր դիրիժորների մասնակցությամբ. երկրից բացակայող Կարեն Դուրգարյանը՝ հեռակապով, մյուսներն՝ անձամբ. Կոնստանտին Օրբելյան, Էդուարդ Թոփչյան և Սերգեյ Սմբատյան։
     Ինչպես միշտ է լինելու, առաջին համերգին ևս նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգային երեկոյի ռերժիսորն Արամ Սուքիասյանն է։

2573 | 0
Facebook