Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Անաստաս Միկոյանի որդին` օդաչու Ստեփան Միկոյանը

17:15, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Մահացել է Անաստաս Միկոյանի որդին` օդաչու Ստեփան Միկոյանը

Մոսկվայում 95 տարեկանում կյանքից հեռացել է փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը` Խորհրդային միության պետական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին: Ստեփան Միկոյանն Անաստաս Միկոյանի 5 որդիներից միակ ողջ մնացածն էր:
     Նա ծնվել է 1922թ. հուլիսի 12-ին` Թիֆլիսում (Թբիլիսի): 18 տարեկանում դարձել է ռազմական օդաչուների ուսումնարանի սան: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին` ստանալով մարտական 2 շքանշան: Նա օդաչու է եղել մինչ 1978թ. և ընդհանուր առմամբ տիրապետել է 102 տիպի օդային սարքավորման:
     Անաստաս Միկոյանի 2-րդ որդին` Վլադիմիրը, ռազմական օդաչու է եղել և մահացել է 1942թ.` Ստալինգրադի մարտերի ժամանակ: 3-րդ որդին` ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Միկոյանը, մահացել է 1986թ.: 4-րդ որդին հայտնի ավիակոնստրուկտոր Հովհաննես (Իվան) Միկոյանն էր, ով մահացել էր 2016թ.: Անաստաս Միկոյանի կրտսեր որդին` Սերգոն, միակն է եղել, որ կապ չի ունեցել ավիացիոն ոլորտի հետ: Նա եղել է պատմաբան և հրապարակախոս, մահացել է 2010թ.` արյան քաղցկեղից:

Անաստաս Միկոյանի ընտանիքը. կանգնած են (ձախից աջ). Արտեմ (եղբայր), Անաստաս, Աշխեն (կինը), Գայ (կնոջ եղբայրը). նստած են (ձախից աջ) որդիները` Վլադիմիրը, Ստեփանը, Սերգոն, Ալեքսեյը, Հովհաննեսը
Անաստաս Միկոյանի ընտանիքը. կանգնած են (ձախից աջ). Արտեմ (եղբայր), Անաստաս, Աշխեն (կինը), Գայ (կնոջ եղբայրը). նստած են (ձախից աջ) որդիները` Վլադիմիրը, Ստեփանը, Սերգոն, Ալեքսեյը, Հովհաննեսը
7657 | 0
Facebook