Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Ամիրյանն առաջարկել է Երևանի առաջին միջազգային օպերային փառատոնը կոչել Գեղամ Գրիգորյանի անունով

18:05, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Արմեն Ամիրյանն առաջարկել է Երևանի առաջին միջազգային օպերային փառատոնը կոչել Գեղամ Գրիգորյանի անունով

Մեծանուն օպերային երգիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկոյին երեկ ունեցած ելույթում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առաջարկեց, որ ապրիլի վերջին նախատեսված՝ Երևանի առաջին միջազգային օպերային փառատոնը կոչվի ոչ թե նրա հիշատակի, այլ Գեղամ Գրիգորյանի անվան։
     Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ մեկ տարի առաջ՝ 65 տարեկանում:
     Մեծ արտիստի կորստից հետո, նախարարի խոսքով, միակ մխիթարականն այն է, որ «մաեստրոն այսօր այնպիսի աշակերտներ է թողել, որոնք բարձր են պահում իրենց ուսուցչի անունը և, որոնք, հաստատ, առավել ճանաչելի կդարձնեն մեր Օպերային թատրոնի համբավն աշխարհում՝ ի փառս Գեղամ Գրիգորյանի»։
     Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ մինչ կսկսվեր երեկոյի համերգային ծրագիրը, ցուցադրվեց նրա մասին պատմող տեսաֆիլմ (ռեժիսոր՝ Ռուբեն Քոչար): Ապա ելույթ ունեցան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները:
     Նույն օրն ավելի վաղ Երևանի «Կոմիտաս» Պանթեոնում Գեղամ Գրիգորյանի շիրմի մոտ հիշատակի արարողություն տեղի ունեցավ։

2990 | 0
Facebook