Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեխուդ արև երդվի՝ քեզ ո՞վ ա ուղարկել». Ծառուկյանը` բնակչին

16:35, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Երեխուդ արև երդվի՝ քեզ ո՞վ ա ուղարկել». Ծառուկյանը` բնակչին
     Վեդի քաղաքում ելույթից հետո քաղաքացիներից մեկը մոտեցավ Գագիկ Ծառուկյանին և մտահոգություն հայտնեց թեկնածուին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի առաջացրած մթնոլորտային փոշուց: «Ցեմենտի փոշու դեմ պայքարը ո՞նց է լինելու»: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Համապատասխան ֆիլտրացիաները դրած են, վտանգ չկա, ցեմենտի գործարանը 50 տարի աշխատել ա, 1600 ընտանիք աշխատում են: Եթե քեզ պարապած ասել են` գնա, Ծառուկյանին այդպիսի հարց տուր, էդ ուրիշ»: Տղամարդը շարունակեց. «Իսկ Հովիկ Աբրահամյանի տղան, որ դրել ա, նախկինում Հովիկ Աբրահամյանը մարզպետ էր և դարձավ վարչապետ, էս իրա ռայոնը չէ՞ր, քեզնով թող ինքը փոխեր»: Գագիկ Ծառուկյանը նախ հարցրեց, թե ինչ է նրա անունը, այնուհետև ասաց. «Նորիկ, քո դասատուն ո՞վ ա, մենակ ճիշտն ասա»: Քաղաքացին ասաց, որ իր դասատուն հենց ինքն է: Գագիկ Ծառուկյանը հակադարձեց. «Տղուդ արև երդվի` ո՞վ ա»: Բնակիչը երդվեց, որից հետո թեկնածուն շարունակելով. «Համարդ գրի, 20 րոպեից կզանգեմ քեզ»:
12472 | 5
Facebook