Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դպրոցների և մանկապարտեզների տնօրենները ՀՀԿ-ի համար ցուցակներ են կազմում. ապացուցող ձայնագրություն

16:00, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Դպրոցների և մանկապարտեզների տնօրենները ՀՀԿ-ի համար ցուցակներ են կազմում. ապացուցող ձայնագրություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հավաքել են փաստական ապացույցներ այն մասին, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման: «Մասնավորապես, մենք զանգահարել ենք հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ ենք արել հավաքագրվող ցուցակների մասին: Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների 80%-ն ընդունել է, որ ցուցակ են հավաքել և մանրամասներ են ներկայացրել ցուցակագրման հետ կապված»,- տեղեկացրել է Իոաննիսյանը: Վերջինը հանդիպման ժամանակ ներկայացրել է ապացուցող ձայնագրություններ:


     Դպրոցների տնօրենների ձայնագրությունների ցանկն՝ այստեղ


     Մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ցանկն՝ այստեղ:

14668 | 3
Facebook