Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որն է 2016-ին աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը

16:05, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Որն է 2016-ին աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը

IHS Markit ընկերության վերլուծաբանները պարզել են, թե որն է 2016թ. ընթացքում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը: Այսպես, սմարթֆոնների շուկայում վաճառքի առաջատարն iPhone 6s-երն են. միայն 2016-ին վաճառվել է այդ հեռախոսների շուրջ 60 միլիոն օրինակ: iPhone 6s-երից փոքր ինչ հետ է մնում Apple-ի մեկ այլ ներկայացուցիչ: Նախորդ տարի վաճառվել է 50 միլիոն iPhone 7 հեռախոս: 3-րդ տեղում է iPhone 7 Plus-ն` ավելի քան 25 միլիոն վաճառված օրինակով:
     Վաճառքի վատ ցուցանիշներ չեն ապահովել նաև Samsung-ի սմարթֆոնները` չնայած դրանց շուրջ տիրող սկանդալի: 2016-ին Samsung Galaxy S7 edge, Samsung Galaxy J3 և Samsung Galaxy J5 վաճառքի ծավալները մոտ են եղել 25-ական միլիոնին:
     Չինական սմարթֆոններից ամենաշատը վաճառվել են Oppo A53-երը, դրանց վաճառված օրինակների քնակաը ևս մոտ է 25 միլիոնի:

Որն է 2016-ին աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը
Որն է 2016-ին աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը
8454 | 0
Facebook