Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզի ձկնաբուծարանում հայտնաբերվել է 25-ամյա պահակի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

15:35, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Արարատի մարզի ձկնաբուծարանում հայտնաբերվել է 25-ամյա պահակի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով
     Այսօր՝ մարտի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում՝ «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տարածքում, կրակոցի ձայն է լսվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
     Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մարտի 23-ին, ժամը 23։00-ից մինչև մարտի 24-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում մահացածը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ավագյանը, «ԻԺ 18 EM» տիպի մեկփողանի 12 ՏՉ որսորդական հրացանով ինքնասպան է եղել։ Նա կրակել է իր գլխի շրջանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Ավագյանն աշխատում էր Արմաշ գյուղի «Ծարակ-Ծաղկենց» ձկնաբուծարանում՝ որպես պահակ, իսկ այն հրացանը, որով նա կատարել է ինքնասպանությունը, պատկանում է «Վարաք-Շուշան» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Փայլակ Գևորգյանին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը։
5574 | 0
Facebook