Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմա էլ Սամվելի՞ն եք հասել, դուք ժողովրդին էշի տե՞ղ եք դնում, տմարդինե´ր». Գուրգեն Եղիազարյանի արձագանքը՝ Սամվել Բաբայանի ձերբակալությանը

15:40, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Հիմա էլ Սամվելի՞ն եք հասել, դուք ժողովրդին էշի տե՞ղ եք դնում, տմարդինե´ր». Գուրգեն Եղիազարյանի արձագանքը՝ Սամվել Բաբայանի ձերբակալությանը

«Եթե նույնիսկ Սամվել Բաբայանը «Իգլա» է բերել, եթե նույնիսկ խոսացել է մեկի հետ, բարեհաջող ձայնագրել եք, ապա դա հիմք չէ, որովհետև ձեր իշխանությունը տմարդի մարդասպանին երկու օր հետո բաց է թողնում… Ասենք` խոսացել է հեռախոսով «Իգլայի» մասին, ջհանդամ, թե չի խոսացել, եթե անգամ ուզեցելա ձեռք բերել, ուրեմն Արցախի ժողովրդի համար է արել»,- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանն՝ վրդովվեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
     Նրա խոսքով` Արցախի հերոսի ձերբակալությունն ամոթալի փաստ է Հայաստանի համար: «Էլ ոնց ասենք, որ հեռանաք, պարոն Սարգսյան, խնդրում ենք, հեռացե´ք: Էլ մարդիկ ինչ անեն, ինչ վերցնեն, ձեր հետևից ընկնեն…Շիրխանյանին պահել եք, որ ի՞նչ անեք, պահում եք, որ Հաց բերողի օրը գցե՞ք: Հիմա էլ Սամվելի՞ն եք հասել: Բավական է, հայ ազգը հոգնել է: Հո դուք կրկես չեք, դուք ժողովրդին էշի տե՞ղ եք դնում, տմարդիներ… Երբ Արցախում նա կռվում էր, գնայիք, կողքը կռվեիք, ոչ թե փախնեիք»,- զայրացավ Գ. Եղիազարյանը:

5821 | 3
Facebook