Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքականության էջը ծալել էի, բայց ժողովուրդն եկավ, խնդրեց, թե` փրկի». Ծառուկյանը` Վեդիում

12:50, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Քաղաքականության էջը ծալել էի, բայց ժողովուրդն եկավ, խնդրեց, թե` փրկի». Ծառուկյանը` Վեդիում
     Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակիչները «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանին խնդրեցին` ընտրվելու դեպքում առաջնահերթ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանն ու վարկերին, որոնք բանկերը տալիս են բարձր տոկոսադրույքներով: «Բոլորդ բանկի տոկոսների տակ եք, չէ՞, իսկ չափն ինչքա՞ն է...24, 30, 36 տոկո՞ս, այ քեզ բան: Բա էդ խեղճ մարդը ոնց անի, որ համ տոկոսները տա, համ եկամուտ ունենա, համ իրեն ու իր ընտանիքին պահի: Դրա համար պետք է օրենք փոխվի, մարդիկ փոխվեն, պատասխանատվության ենթարկվողներ լինեն»,- ասաց թեկնածուն: Նա անդրադարձավ նաև առողջապահության ոլորտի խնդիրներին` մասնավորապես պետպատվերին. «Մի կին է մոտեցել ինձ, ասում է` ո՞նց գնամ բժշկի, մեռնում եմ: Դրա համար պետք է նորմալ պետպատվերի համակարգ լինի, ոչ թե հերթագրեն, երկու ամիս հետո ասեն` գումարը վերջացել է: Պետք է սերտիֆիկատ տրամադրվի անապահով բնակիչներին` համապատասխան գումարով, որ երբ պետք լինի, գնա, բոժվի»,- ասաց նա:
     Պատգամավորության թեկնածուն նշեց, թե որևէ մեկը չէր պատկերացնում, որ ինքը կվերադառնար քաղաքականություն ու կունենար այսպիսի վստահություն: «Դուք եք մեղավոր, որ էս վիճակին եք, քանի որ խաթր եք անում ու ձեր ձայնը խաթրով եք տալիս: Ձեր ձայնը տվեք նրան, ով կարող է ձեզ համար բան փոխել: 2015-ին գիտեք` ինչ կատարվեց: Էջը ծալելել էի, գնացել իմ գործերին, բայց տեսնելով, որ ավելի է ծանրանում ժողովրդի վիճակը, վերադարձի որոշում կայացրեցի: Եկան, համոզեցին, թե` հավատում ենք, սպասում ենք, փրկի մեզ: Եթե կարաս փրկես, ինչո՞ւ չանես»,- նշեց Ծառուկյանը:
3262 | 6
Facebook