Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սամվել Բաբայանը չէր կարող վտանգավոր գործողություն իրականացնել իր երկրի դեմ». Ռազմիկ Պետրոսյան

12:35, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Սամվել Բաբայանը չէր կարող վտանգավոր գործողություն իրականացնել իր երկրի դեմ». Ռազմիկ Պետրոսյան

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանն (Ապարանցի Ռազմիկ) այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, հայտարարել է, որ այն ազատամարտիկների վրա ճնշում գործադրելու համար է արվել: «Երկրի համար կյանք տված մարդը չի կարող չարիք դառնալ այդ երկրի համար: Սամվել Բաբայանը չէր թաքցնում, որ սատարում է «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքին: Ես հակված եմ մտածելու, որ այս ձերբակալությունը քաղաքական էր: Եթե հայտնաբերվել էր զենքն ու ահաբեկչությունը կանխվել, պետք է գոնե այս մեկ շաբաթը թաքցվեր դա, որովհետև ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ես վստահ ու համոզված եմ, որ Սամվել Բաբայանը չէր կարող որևէ վտանգավոր գործողություն իրականացնել իր երկրի դեմ»:
     Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ Ջրառատի դեպքերից հետո իշխանությունները և իշխանական լրատվամիջոցները դուրս եկան նրա դեմ: Նա իշխանությունների համար հիմնական թիրախն էր, այդ պատճառով էլ նրան մեկուսացրին:

3725 | 1
Facebook