Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ռուանդացի այս կնոջը կախարդ են համարել, սակայն հենց դրա շնորհիվ է նա ցեղասպանությունից փրկել բազմաթիվ մարդկանց

23:05, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Ռուանդացի այս կնոջը կախարդ են համարել, սակայն հենց դրա շնորհիվ է նա ցեղասպանությունից փրկել բազմաթիվ մարդկանց

Ռուանդացի այս կնոջը կախարդ են համարել, ինչի շնորհիվ էլ նրան հոջաղվել է փրկել հարյուրավոր կյանքեր: Արևելյան Աֆրիկայում գտնվող փոքրիկ Ռուանդան վերապրել է մարդկության ամենամեծ ողբերգություններից մեկը` ցեղասպանությունը, որը իրականացվել է 1994 թվականին:

Ռուանդայի ցեղասպանություն
Ռուանդայի ցեղասպանություն
Ռուանդայում պատմականորեն ապրել են 2 ազգություններ` թութսիները և հութուները: Հութուներն այն ժամանակ և հիմա էլ բնակչության մեծամասնությունն են կազմել:
Ռուանդայի ցեղասպանություն
Ռուանդայի ցեղասպանություն
Սակայն ժամանակին թութսիներն են համարվել էլիտար վերնախավ, նրանք ապրել են առավել բարեկեցիկ կյանքով ու առավել շատ են հարգվել:
Ռուանդայի ցեղասպանություն
Ռուանդայի ցեղասպանություն
1994 թվականի ապրիլի 6-ին, երբ մահացել է Ռուանդայի ու Բուրունդիի նախագահն, սկսվել են թութսիների զանգվածային սպանությունները: 3 ամսում դաժանաբար սպանվել է 3 միլիոն մարդ:
Ռուանդայի ցեղասպանություն
Ռուանդայի ցեղասպանություն
Սպանությունների արագությամբ ու դաժանությամբ Ռուանդայի ցեղասպանությունը գերազանցել է Հոլոքոստը: Զանգվածային լրատվամիջոցներն ու ռադիոն շիկացրել են մի էթնոթսի ատելությունը մյուսի հանդեպ: Հարյուր հազարավոր հութուներ` գուղացիներից մինչև իրավաբաններ ու ուսուցիչներ, վերցրել են մաչետեներն ու հարձակվել նախկին հարևանների ու ընկերների վրա:

Կախարդ համարված այս կնոջն անվանել են Զուլա Կարուհումբի: Նրա մասին այսօր տեղեկություններ չկան, սակայն, եթե ողջ է, ուրեմն 92 տարեկան պետք է լինի: Նրա բարեհոգության միակ վկայությունն Իտալիայի Պադուս քաղաքում սրբերի այգում տնկված ծառն է:

Զուլա Կարուհումբի
Զուլա Կարուհումբի

Զուլային մինչև ցեղասպանությունն էլ կախարդ են համարել ու վախեցել նրանից: Երբ ապաստան խնդրողները դիմել են նրան, նա բոլորին տեղավորել է իր տանը` մութ նկուղներում, ծառերի վրա, անկողինների տակ, իսկ տան վրա հարձակվող հութու գրոհայիններին վախեցրել սուտ կախարդանքներով:

Զուլա Կարուհումբի
Զուլա Կարուհումբի
Նա իր ձեռքերը թունավոր բույսերի հյութով է պատել ու երբ դիպել է գրոհայիններին, նրանց մաշկի վրա վերքեր են առաջացել: Նրանք կարծել են, թե դա կախարդուհու անեծքն է:
Զուլա Կարուհումբի
Զուլա Կարուհումբի
Այնուհետև մտել է տուն ու սկսել հարվածել տան առարկաներին` ասելով, թե հոգիները զայրացել են ու աղմկում են: Նա սպառնացել է, թե իրեն վիրավորողների ընտանիքներին անեծք է իջնելու ու հութուները վախեցել են նրա տուն մտնելուց: Զուլայի տունը փորձել են հրկիզել, նրա վրա կրակել են, բայց ամեն անգամ նա անվնաս է մնացել ու շարունակել իր բարի գործը: Նրա շնորհիվ փրկվել է 100-ից ավելի թութսի, 50 հութու, 3 սպիտակամորթ:
Զուլա Կարուհումբի
Զուլա Կարուհումբի

2006 թվականին Զուլու Կարուհիմբիին պարգևատրել են ցեղասպանության դեմ պայքարի մեդալով, որը նրան շնորհել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, ում, ի դեպ, Զուլան փրկել է նախորդ` 1959-ին բռնկված բռնությունների ժամանակ: Ադ ժամանակ նախագահը 2 տարեկան է եղել:

Զուլա Կարուհումբի
Զուլա Կարուհումբի
«Այդ ժամանակ սպանում էին տղա երեխաներին: Նրանք հարևան գյուղում էին ապրում: Երբ նրանց տան վրա հարձակվեցին, ես իմ վզի ուլունքները հանեցի, տվի Փոլի մորն ու ասացի, որ կապի երեխայի մազերին` ասելով, թե նա աղջիկ է: Այդպես նա փրկվեց»,- այդ դեպքի մասին պատմել է Զուլան:

Ցեղասպանությունից հետո Զուլան իր գոյությունը պահպանել է բուժիչ խոտաբույսերով թուրմեր վաճառելով, սակայն նրա գործը գնալով դժվարացել է, որովհետև կրթության տարածմանը զուգահեռ Ռուադնայում սկսել են քիչ դիմել հեքիմներին` նախընտրելով բժիշկներին: Բացի այդ, քրիստոնյա առաջնորդները կոչ են անում բռնություններով ու սպանություններով պայքարել հեքիմների ու կախարդների դեմ: Սա երրորդ աշխարհի երկրներում լուրջ խնդիր է մեր օրերում:

13040 | 0
Facebook