Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում արգելվել է «Եհովայի վկաների» գործունեությունը

10:45, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Ռուսաստանում արգելվել է «Եհովայի վկաների» գործունեությունը

ՌԴ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանում դադարեցվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը:
     Կրոնական կազմակերպությնը ներառվել է հասարակական և կրոնական այն միավումների ցուցակում, որոնց գործունեությունը դադարեցվում է «ծայրահեղական գործունեություն ծավալելու հետ կապված»:
     Կրոնական կազմակերպության հետագա գործունեության մասին վերջնական որոշում կկայացնի Գերագույն դատարանը` ապրիլի 5-ին:
     Անդրադառնալով այս իրողությանը` քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում ենք ՌԴ քաղաքացիներին ՌԴ Արդարադատության նախարարության այս որոշման կապակցությամբ: Շատ ուրախ կլինեմ, եթե այս հոգեորսների ոչ միայն ծայրահեղական, այլև ահաբեկչական կազմակերպության գործունեությունն արգելվի նաև ՀՀ-ում:

Իր անկախությունը և անվտանգությունը հարգող ոչ մի երկիր թույլ չի տա, որ «Եհովայի վկաները» գործեն իրենց երկրում: Սրանց հիմնական առաքելությունը՝ իրենց հովանավորի կողմից ԶՈՀ ընտրված երկրի հիմքերի քանդելն է: Հայաստանի պարագայում նրանք իրենց ագրեսիվ գործունեությամբ մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության համար»:

7990 | 1
Facebook