Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում եք` քաղաքական պոռնիկների հետ ընկերացեք. ով ուզում ա պոռնիկ դառնա, թող գնա, ես չեմ ուզում». Փաշինյանը` սևանցիներին

11:05, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Ասում եք` քաղաքական պոռնիկների հետ ընկերացեք. ով ուզում ա պոռնիկ դառնա, թող գնա, ես չեմ ուզում». Փաշինյանը` սևանցիներին
     «Ես իմ քաղաքական գործունեությունն անցկացրել եմ բանտում, ընդհատակում, հարձակումների մեջ: Էդպես եմ արել, որ այսօր նամուս ունենամ խոսելու: Հիմա ինձ ասում եք` գնացեք, ժողովրդի ձայնը ծախածների հետ կոալիցիա կազմեք: Քաղաքական աղբի հետ կոալիցիա չեմ կազմել ու չեմ կազմելու և այլևս նման առաջարկ մեզ չանեք»,- Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն` ի պատասխան որոշ հարցապնդումների, թե ինչո՞ւ չեն միավորվում ընդդիմադիր մյուս ուժերի հետ: «Ասում եք` քաղաքական պոռնիկների հետ գնացեք, ընկերացեք: Ով ուզում ա` պոռնիկ դառնա, թող գնա, ես չեմ ուզում, այ ձեր ցավը տանեմ»,- շարունակել է թեկնածուն` հիշեցնելով, որ արդեն միացել են «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ ու դաշինք են ձևավորել:
4899 | 5
Facebook