Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր Գեղիում պայթյունից փլուզվել է թթվածնային կայանը. կա զոհ

09:55, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Նոր Գեղիում պայթյունից փլուզվել է թթվածնային կայանը. կա զոհ

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում:
     Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
     Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
     Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, իսկ Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1984 թ. ծնված Ա. Հ.-ը, բեկորային վնասվածքներով դիմել է ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
     Պարզվել է, որ փլուզվել է 350 քմ մակերեսով շինության 100 քմ հատվածը::
     Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին:

3897 | 0
Facebook