Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿՀ-ներում ԱԺ ընտրությունների քվեարկության մեկնարկը կլինի ժամը 09:00-ից ոչ շուտ. ԿԸՀ

22:10, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
ՔԿՀ-ներում ԱԺ ընտրությունների քվեարկության մեկնարկը կլինի ժամը 09:00-ից ոչ շուտ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց քրեակատարողական հիմնարկներում Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկության մեկնարկը: Մարտի 23-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը:
     «Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվել է որոշման նախագիծ` հիմնարկներում քվեարկության մեկնարկը սահմանելու մասին, որը չպետք է լինի ժամը 09:00-ից շուտ: Քրեակատարողական հիմնարկները ընդհանուր առմամբ 12-ն են` «Երևան Կենտրոն»,«Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան», «Աբովյան», «Արթիկ», «Գորիս»,- ասաց Սմբատյանը:
     Առաջարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սկսել ժամը 11:00-ից, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` 12:00-ին: Մնացած քրեակատարողական հիմնարկներում առաջարկվում է որպես քվեարկության սկիզբ սահմանել ժամը 14:00-ն:
     Արմեն Սմբատյանը հավելեց, որ որոշման նախագծում ներառված է նաև, թե տեղամասային ընտրական հանձնաժողովները քրեակատարողական հիմնարկներում երբ պետք է սկսեն աշխատանքը: Ըստ որոշման նախագծի` քրեակատարողական հիմնարկներում աշխատող տեղամասային ընտրական հանձնաժողովները իրենց աշխատանքը կսկսեն քվեարկության մեկնարկից մեկ ժամ առաջ:

3391 | 0
Facebook