Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ զինվորական դատախազ է նշանակվել Վահե Հարությունյանը

21:10, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
ՀՀ զինվորական դատախազ է նշանակվել Վահե Հարությունյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վահե Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:
    
     ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
     Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:
     Նշենք, որ մինչ այս Վահե Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը։

12801 | 0
Facebook