Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այլևս ոչ մեկին կոչ չեմ անելու գալ Ազատության հրապարակ». Շահեն Հարությունյան

20:25, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Այլևս ոչ մեկին կոչ չեմ անելու գալ Ազատության հրապարակ». Շահեն Հարությունյան
     Ազատության հրապարակում քաղաքացիական ակտիվիստները շարունակում են ցույց անել` նվիրված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին: Քանի որ ցուցարարները սակավաթիվ էին, ուստի Շահեն Հարությունյանը հայտարարերց, որ երթ չի լինի:
     «Այլևս ոչ մեկին կոչ չեմ անելու գալ Ազատության հրապարակ: Մենք մնալու ենք այստեղ, ով ուզում է , թող գա»,- ասաց նա:
     Նշենք, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի հոգեհանգստի և թաղման օրերին Ազատության հրապարակում ակցիաները դադարեցվել էին:
     Հիշեցնենք, որ Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ցուցարարները նրա մահվան մեջ մեղադրում են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ովքեր իրենց անարդար որոշումներով սպանեցին Արթուր Սարգսյանին?:
7684 | 0
Facebook