Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առայժմ հաստատ չենք կարող ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Հայաստան է տեղափոխվել Վրաստանից. Վրաստանի ՆԳ նախարար

20:20, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Առայժմ հաստատ չենք կարող ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Հայաստան է տեղափոխվել Վրաստանից. Վրաստանի ՆԳ նախարար

Հայկական սահմանային անցակետում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալման գործով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Երևանի գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
    
     Վրացական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ վրացի նախարարը, մասնավորապես, նշել է. «Առայժմ հաստատ չենք կարող ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Հայաստան է տեղափոխվել Վրաստանից: Այս պահին քննվում են մանրամասները: Մենք կապի մեջ ենք հայ գործընկերների հետ և հանրությանը կհայտնենք քննության արդյունքների մասին»։
     Հիշեցնենք` 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։


    
    
4666 | 0
Facebook