Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2008-ին ո՞վ կմտածեր‚ որ Հ1-ը Facebook-ում որպես գովազդ կտարածի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը». Սերոբ Խաչատրյան

16:35, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«2008-ին ո՞վ կմտածեր‚ որ Հ1-ը Facebook-ում որպես գովազդ կտարածի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը». Սերոբ Խաչատրյան
     2008-ին ով կմտածեր‚ որ Հ1-ը «Facebook»-ում գովազդ կտարածի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նայելու մասին‚ իսկ Լևոնը Հ1-ի լրագրողին տաղավարում կասի՝ ես ձեզ քանի անգամ բացատրեմ ու այդ հատվածը չեն մոնտաժի։ Նույն թվականին‚ ով կմտածեր‚ որ Հ1-ի տաղավարում լրագրողը կեղտոտ հարցեր կտա Վարդան Օսկանյանին ու աշխատանքից չի ազատվի։ 2008-ին Հ1-ը ծաղրում ու պախարակում էր Լևոն Տեր-Պետրոսյանին‚ հատկապես Լևոնի պարելը։ Իսկ Օսկանյանի համար Հ1-ով ելույթ ունենալը խաղ ու պար էր։
     Հիշեցնեմ‚ որ Հայաստանում իշխանափոխություն չի եղել։ Հիշեցնեմ նաև‚ որ Հ1-ի ագրեսիվ պահվածքի արդյունքում շատ մարդիկ դուրս եկան փողոց ու նրանցից 10-ը զոհվեցին։ Կյանքը հիշողության ու մոռացության կռիվ է։ Ստիպված ես‚ կյանքին երբեմն հումորով նայել։
4391 | 0
Facebook