Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանը ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի սիմվոլն է». Փաշինյան

17:30, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Կարեն Կարապետյանը ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի սիմվոլն է». Փաշինյան
     Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքով առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև Հանրապետական կուսակցությունը Կարեն Կարապետյանից կերտում է առաջընթացի կերպար, բայց իրենից 2 ամիս է պահանջվել` հասկանալու, որ Կարեն Կարապետյանի խոստումներն արժեք չունեն: «Հիշո՞ւմ եք, որ նա ասում էր ամեն մարդ ինչ ուզի կարող է Հայաստան ներկրել: Օրեր առաջ պարզվեց, որ մարդուն ուղղակի չորով արգելում են կերոսինի վաճառքը, ինչ-որ կեղծ քրեական գործեր են հարցում: Այ էս ինֆորմացիան ցույց է տալիս, որ սուտ են ասում, թե ներդրումներ են ուզում, սուտ են ասում, թե բանանի մոնոպոլիայի դեմ են պայքարում: Կարեն Կարապետյանը երկու օր առաջ Միհրան Պողոսյանի կողքը նստած էր՝ բանանի մոնոպոլիստի: Չնայած ամեն ինչ խոստացել է, բայց նա ի վիճակի չէ սովորական բանանի մոնոպոլիան ջարդել: Նա ի վիճակի չէ պայման ստեղծել, որ ով ինչ ուզենա` ներկրի: Կարեն Կարապետյանը ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի սիմվոլն է»: Փաշինյանն այնուհետ անդրադարձավ Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությանը. «Տարեկան 40 մլն դոլարի 140 մլն խորանարդ մետր գազ է կորում ՀՀ-ում և դրա համար վճարում ենք մենք: Հյուրանոց են կառուցում, բայց գազի կորուստները նվազեցնելու համար մի կոպեկի ներդրում չեն անում, որովհետև էդ կորուստները տանում են պաշտոնյաների, օլիգարխների գրպանները: Բոլորդ էլ գազով մեքենաներ եք քշում, քանի՞ գազալցակայան գիտեք, որ ՀԴՄ է տալիս: Այ էս է Կարեն Կարապետյանի գործունեության իրական երեսը»,- եզրափակել էՆիկոլ Փաշինյանը:
4044 | 0
Facebook