Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորին սպանողը ձերբակալվել է

16:05, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորին սպանողը ձերբակալվել է

Ինչպես հայտնի է, այսօր Կիևում սպանվել է ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկով: Կիևի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն հայտարարել է, որ Վորոնենկովի սպանության համար կասկածվող անձը ձերբակալվել է: Նա վիրավոր է ու նրան բուժօգնություն է տրամադրվում։

Հաղորդվում է, որ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, ով այժմ ապրում է Ուկրաինայում հայտարարել է, որ Վորոնենկովը գալիս էր իր հետ հանդիպման:

Lenta-ն հայտնում է, որ Վորոնենկովը, քաղաքացիություն ստանալով, անցած տարվա վերջին կնոջ հետ մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Ռուսաստանում նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նա մեղադրվում էր խոշոր ընկերության շենքի յուրացման համար:

5134 | 0
Facebook