Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Խանդոյանի գործով տեսակցությունների արգելանքը հանվել է

15:45, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Արարատ Խանդոյանի գործով տեսակցությունների արգելանքը հանվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել և վերացրել է տեսակցությունների արգելանքը: Արարատ Խանդոյանի ընկերը` Արո Սարդայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արարատ Խանդոյանը դատարանից պահանջեց մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը։ Բայց դե ստրուկ դատավորն արգելեց։ Այսօր դատախազը որպես ապացույց ներկայացրեց մի տեսաերիզ, որտեղ իբր Արարատը հարվածում է ոստիկանին, բայց տեսաերիզում նման բան չկար, դատախազը պահանջեց, որ մեկ անգամ ևս ցուցադրեն, և կադրը կանգնեցրեց մի այնպիսի պահ, որտեղ ոստիկանն է Արարատին մահակով հարվածում, և Արարատը ձեռքերը վեր պաշտպանվում է, և դատախազը այդ կանգնած կադրը ցույց տալով` պնդում էր, որ այստեղ հարվածում է ոստիկանին: Մի խոսքով` աբսուրդ կլոունադա»:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

3028 | 0
Facebook