Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությունը պետք է ներողություն խնդրի իր ապաշնորհ, կոռումպացված կառավարման հետևանքով ժողովրդին հասցրած տառապանքների համար». Զուրաբյան

15:30, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Իշխանությունը պետք է ներողություն խնդրի իր ապաշնորհ, կոռումպացված կառավարման հետևանքով ժողովրդին հասցրած տառապանքների համար». Զուրաբյան
     Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Կոնգրեսի դեմ քարոզչություն է տարվում ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության կողմից. «Շարմազանովը գովասանքներ է շռայլել առաջին նախագահի հասցեին, բայց գովասանքները թող իրենց պահեն: Լավ հասկանում ենք, որ գովասանքների միակ ուղղվածությունը վնաս հասցնելն է մեր աճող հեղինակությանը: Շարմազանովով չէ, որ պետք է մեր հեղինակությունը կառուցենք: Նա ոչ թե պետք է ոգևորվի նախագահի դիրքորոշմամբ, այլ նա և իշխանությունը պետք է ներողություն խնդրեն 18 տարվա իրենց ապաշնորհ, կոռումպացված կառավարման ժամանակում հայ ժողովրդին հասցրած տառապանքների համար»,- ասել է նա:
2355 | 1
Facebook