Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Կոնգրեսի դեմ քարոզչություն է տարվում ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության կողմից. «Շարմազանովը գովասանքներ է շռայլել առաջին նախագահի հասցեին, բայց գովասանքները թող իրենց պահեն: Լավ հասկանում ենք, որ գովասանքների միակ ուղղվածությունը վնաս հասցնելն է մեր աճող հեղինակությանը: Շարմազանովով չէ, որ պետք է մեր հեղինակությունը կառուցենք: Նա ոչ թե պետք է ոգևորվի նախագահի դիրքորոշմամբ, այլ նա և իշխանությունը պետք է ներողություն խնդրեն 18 տարվա իրենց ապաշնորհ, կոռումպացված կառավարման ժամանակում հայ ժողովրդին հասցրած տառապանքների համար»,- ասել է նա: