Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի դիտումը

18:05, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
ԱՄՆ Կոնգրեսում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի դիտումը

Ինչպես հայտնել էինք, աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը պատրաստվում էր կինոդիտողի դատին ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: «Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես և հիմնադրամի նախագահ Դեյվիդը ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Էլթոն Ջոնը: Երգիչը նշել է, որ «Խոստում» ֆիլմն արտացոլում է, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա:
     Ֆիլմը մարտի 22-ին դիտել են ԱՄՆ Կոնգրեսի անդամները, այդ թվում՝ հայոց հարցերի շուրջ կոմիտեի անդամներ, Վաշինգտոնում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերթ Ավետիսյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Էվանսն ու Մայքլ Լեմոնը։
     Դիտումից հետո ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ու պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը պատասխանել են հավաքվածների հարցերին։
     Նրանք` երկօրյա հանդիպումների շրջանակում մասնակցում են Կոնգրեսում իրենց ֆիլմը քննարկելու ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցին աջակցություն բերելու աշխատանքներին:

4145 | 0
Facebook