Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ուժեղացրել է Ռուսաստանի հետ սահմանի պաշտպանությունը

14:30, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Ուկրաինան ուժեղացրել է Ռուսաստանի հետ սահմանի պաշտպանությունը

Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում պայթյուններից և հրդեհներից հետո Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունն ուժեղացրել է Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են հսկիչ անցակետերում:

Նշենք, որ այս պահին Խարկովում զինամթերքների պահետներում պայթյունները շարունակվում են: Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինվորական գլխավոր դատախազ Անատոլի Մատիոսը հայտարարել է, որ պայթյունները տեղի են ունեցել դիվերսիայի հետևանքով:

4597 | 0
Facebook