Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրաչյա Հարությունյանի մոտ ուռուցք է հայտնաբերվել

14:45, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Հրաչյա Հարությունյանի մոտ ուռուցք է հայտնաբերվել

Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված, 18 հոգու մահվան պատճառ դարձած «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ բժիշկներն օրեր առաջ հետազոտել են Հրաչյա Հարությունյանին և նրա թևատակին հայտնաբերել են ուռուցք: «Ուռուցք են հայտնաբերել, որը պետք է անպայման վիրահատել, բայց բժիշկներն ասում են, որ վիրահատությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ եղանակները տաքանան»,- ասաց Լիլիթը: Աղջկա խոսքով` հայրն այս պահին իրեն համեմատաբար լավ է զգում. «Ողնաշարի ճողվածքն էր անհանգստացնում, բայց որոշ բուժումներ է ստացել, ինչի շնորհիվ լավ է զգում»: Արտահանձման հետ կապված` դեռևս տեղաշարժ չկա: «Դեռևս ոչինչ չկա, ու, հավանաբար, չի էլ լինի, նրան չեն էլ տեղափոխի Հայաստան: Մեզ այլևս պատկան մարմինները պարզաբանում չեն տալիս` ինչո՞ւ են նրա տեղափոխման հարցը ձգձգում, ի՞նչն է պատճառը...»:
     Հիշեցնենք` 2013թ. հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին: 18 հոգի մահացել էր, 60-ից ավելի մարդ`վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վերջինին մեղավոր էր ճանաչել վթարի համար և դատապարտել ազատազրկման: Հարությունյանի գործը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես այն բանի համար, երբ վթարից հետո նրան դատարան էին տարել չսափրված, կանացի խալաթով և հողաթափերով:

6031 | 0
Facebook