Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հատուկ գնում, նայում եմ՝ 09:30 կամուրջների վրա աշխատող մարդ չկա». վարչապետի խիստ հանձնարարականը

13:35, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Հատուկ գնում, նայում եմ՝ 09:30 կամուրջների վրա աշխատող մարդ չկա». վարչապետի խիստ հանձնարարականը

«Վերջին շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խիստ ուշադրություն է անհրաժեշտ համայնքային ու մարզային ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների իրականացման համար»,- այսօր Կառավարության նիստին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
     Նա Կապի և տրասպորտի նախարարին հանձնարարել է տասնօրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել նախարարի տեսլականը՝ սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդրիների լուծման վերաբերյալ: Վարչապետը հանձարարել է նաև ակտիվացնել աշխատանքները խոշոր ճանապարհային ծրագրերում մասնավորի ներգրավման ուղղությամբ. «Այս հանձնարարականն ուզում եմ մեկնաբանել: ժամը 09:30 կամուրջների վրա աշխատող չկա, 17:30 սաղ «պերեկուր» են անում: Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այդպես են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևէ աշխատանք չի կատարվում, նախ և առաջ այդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքեր կան, որ կարող են կամուրջից դուրս անել: Մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ զգուշացրեք»,- ասել է վարչապետը` հավելելով, որ հասկանում է՝ դա կապալառուի խնդիրն է, բայց այդ պայմանագիրն այնպես պետք է կնքել, որ Կառավարությունը կարողանա հետևել:

4031 | 2
Facebook