Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խիստ կանոնակարգում կմտցվի Սևանա լճի ու հարակից տարածքների վարձակալողների համար». վարչապետ

12:15, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Խիստ կանոնակարգում կմտցվի Սևանա լճի ու հարակից տարածքների վարձակալողների համար». վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում վարչապտ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ խիստ կանոնակարգում է մտցվելու Սևանա լճի ու հարակից տարածքների վարձակալողների համար: «Սևանա լճի հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական, սոցիալ-տնտեսական նշանակություն, այլ նաև պարունակում են լուրջ տնտեսական ներուժ, հատկապես` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Սակայն այդ տնտեսական ռեսուրսները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում: Հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և գործադիրի բոլոր շահագրգիռ մարմիններին` երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի 2017-2018թթ. զարգացման ռազմավարությունը` հաշվի առնելով Սևանա լճի ու հարակից տարածքների բնապահպանական բացառիկ նշանակությունը»: Վարչապետը Քաղաքաշիության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարել է երկմասյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ։ «Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում և հատուկ հարկային գոտի է ստեղծվելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անել: Սևանի հանգստյան ժամկետը երկարացնելու ենք, ու բացի այս ամենից բոլոր այն տարածքները, որ վարձով տրված են ու յուրաքանչյուր մարդ, իր քմահաճույքից ելնելով, այլևս չի կարողանալու ցանկապատել տարածք: Պետք է շատ խիստ այդ հարցը կարգավորել», - ասել է Կարապետյանը։

2333 | 2
Facebook