Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2013-ի անհաջող աճուրդից հետո խոշորագույն վարդագույն ադամանդը աճուրդային նոր ռեկորդի է հավակնում

19:10, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
2013-ի անհաջող աճուրդից հետո խոշորագույն վարդագույն ադամանդը աճուրդային նոր ռեկորդի է հավակնում

Հոնկոնգի Sotheby’s աճուրդի տունն ապրիլի 4-ին վաճառքի է հանելու եզակի վարդագույն ադամանդ` «Վարդագույն աստղ»-ը: Այն կշռում է 59,6 կարատ` մոտ 11,8 գրամ: Իր սեգմենտում այն խոշորագույն քարն է, գրում է Harper's Bazaar-ը:
     Թանկարժեք քարը հայտնաբերվել է 1999 թվականին Աֆրիկայի ադամանդի հանքերից մեկում: Զարդագործներն այն վերամշակել են 2 տարի: Լոտի մեկնարկային արժեքը 60 միլիոն դոլար է, ամենայն հավանականությամբ` այն կվաճառվի ռեկորդային բարձր գնով:

«Վարդագույն աստղ»
«Վարդագույն աստղ»

     «Վարգադույն աստղը» ներառվել է Тype IIa ենթախմբին, որին պատկանում է երեսակալած ադամանդների ընդամենը 2%-ը: Այդ ենթախմբի ադամանդներն իրենց քիմիական բաղադրությամբ ամենաթափանցիկն են և առանձնանում են օպտիկական մաքրությամբ:
«Վարդագույն աստղ»
«Վարդագույն աստղ»

Հետաքրքիր է, որ «Վարգագույն աստղը» 2013-ին վաճառվել է ռեկորդային գնով` 80 միլիոն դոլարով, սակայն գնորդը չի կարողացել ժամանակին կատարել վճարումները և ադամանդը վերադարձվել է աճուրդի տանը:

«Վարդագույն աստղ»
«Վարդագույն աստղ»

12206 | 1
Facebook