Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

11:35, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում Հայաստանը ներկայացնող 3 հայ մարզիկ դուրս է եկել եզրափակիչ փուլ: Օղակների վրա վարժությունում առաջին հորիզոնականով եզրափակիչ է դուրս եկել Արթուր Թովմասյանն, իսկ Վահագն Դավթյանը՝ 3-րդ արդյունքով։ Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել երկու վարժություններում և հաղթողի կոչման համար կպայքարի նժույգթափերի վրա և ազատ վարժություններում: Եվրոպայի չեմպիոն, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլն՝ ավարտելով պայքարը։

2133 | 1
Facebook