Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում այրվում է զինամթերքի խոշորագույն պահեստը

11:30, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Ուկրաինայում այրվում է զինամթերքի խոշորագույն պահեստը

Ուկրաինայի Խարկովի մարզում հրդեհ է բռնկվել երկրի խոշորագույն` Բալակլեայի զինապահեստում: Փրկարար ծառայությունները մարդկանց տարհանել են զինամթերքի պահեստի մերձակա բնակավայրերից: Տարհանվածների թիվը հասնում է 15 հազարի: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
     Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է կեսգիշերից հետո` տեղի ժամանակով 3-4-ն ընկած ժամանակահատվածում:
     Ուկրաինայի ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և կատարվածը որակել իբրև դիվերսիա: Ըստ նրա` հրդեհներ բռնկվել են միաժամանակ մի քանի տեղ:

Բալակլեա քաղաքի զինապահեստը խոշորագույնն է Ուկրաինայում. դրա մակերեսը հասնում է 368 հեկտարի: Այնտեղ շուրջ 138 հազար տոննա զինամթերք և հրաձգային ու հրետանային զենքերի փամփուշտներ և արկեր են պահվում:

Ուկրաինայում այրվում է զինամթերքի խոշորագույն պահեստը
Ուկրաինայում այրվում է զինամթերքի խոշորագույն պահեստը
6454 | 1
Facebook