Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա այն «չեմպիոնն» էր, որը փոխեց մեր իրականությունը». այսօր Գեղամ Գրիգորյանի հիշատակի օրն է

11:45, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Նա այն «չեմպիոնն» էր, որը փոխեց մեր իրականությունը». այսօր Գեղամ Գրիգորյանի հիշատակի օրն է

«Մենք ուղղակի պետք է մարդկանց վստահենք ու գնահատենք կենդանության օրոք: Նա այն «չեմպիոնն» էր, որը փոխեց մեր իրականությունը և ոչ միայն` մեր. նա նույնիսկ Մարիինյան թատրոնում հեղափոխություն արեց»,- այսպես է բնորոշում Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մաեստրո Գեղամ Գրիգորյանին:
     «Ասում են` անփոխարինելի մարդիկ չկան, բայց Գեղամ Գրիգորյանի պակասը մենք շատ ենք զգում»,- ասում է դիրիժորը:
     Մարտի 23-ը հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Գեղամ Գրիգորյանի հիշատակի օրն է: Գեղամ Գրիգորյանը 1981-ից աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ, իսկ 1996-2000-ին եղել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իսկ 2015-ին նշանակվել է թատրոնի գեղարվեստական տնօրեն:
     Այսօր` մեծանուն օպերային երգչի հիշատակին նվիրված, «Կոմիտաս» Պանթեոնում` նրա շիրմի մոտ հիշատակի արարողություն է նախատեսված: Իսկ երեկոյան հիշատակի համերգ է նախատեսված Օպերային թատրոնում: Ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները:
     «Դասական երաժշտությունն է այն գեղեցիկը, որ կփրկի աշխարհը»,- համոզված էր Գեղամ Գրիգորյանը:

«Նա այն «չեմպիոնն» էր, որը փոխեց մեր իրականությունը». այսօր Գեղամ Գրիգորյանի հիշատակի օրն է
3728 | 1
Facebook