Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հրապարակել է ապագայի զենքի` ռելսոտրոնի փորձարկման տեսանյութը

23:05, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
ԱՄՆ-ն հրապարակել է ապագայի զենքի` ռելսոտրոնի փորձարկման տեսանյութը

ԱՄՆ-ի ВМС հետախուզական լաբորատորիան հրապարակել է էլեկտրամագնիսական հրանոթի փորձարկումները: Թեստերի ժամանակ մետաղական գնդացիրը զարգացրել է 6 Մախ արագություն: GPS-ի միջոցով վերահսկվող արկերի արձակման համար օգտագործվում է էլեկտրամագնիսական էներգիա: Արկերի արագությունը ձայնի արագությունը կգերազանցի 6 անգամ (9000 կմ/ժ)` մինչև 180 կմ հեռավորության վրա:
     Փորձարկումներն անց են կացվել 2016-ի նոյեմբերի 16-ին: Առաջին անգամ այս ռելսոտրոնը ցուցադրվել է 2015 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի` ապագայի զենքին նվիրված գիտական ցուցահանդեսի ժամանակ: Այն համեմատել են բեռնատար գնացքի հետ, որը զարգացնում է ժամում 100 մղոն արագություն` անցնելով պատերի միջով:
     Նշենք, որ այս զենքի հզորությունն այնքան մեծ է, որ դրա արկը պայթուցիկ նյութերի կարիք չունի: Դրա շնորհիվ նավի վրա նման հրանոթի առկայությունը պակաս վտանգավոր կլինի մարտական միավորների համար:

ԱՄՆ-ն հրապարակել է ապագայի զենքի` ռելսոտրոնի փորձարկման տեսանյութը
16988 | 0
Facebook