Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կերչի կամրջի շինարարության ժամանակ հինհունական արձանի գլուխ է հայտնաբերվել

21:10, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Կերչի կամրջի շինարարության ժամանակ հինհունական արձանի գլուխ է հայտնաբերվել

Ակ Բուրուն հրվանդանի մոտ գտնվող Կերչի նեղուցում կամրջի շինարարության ժամանակ հայտնաբերվել է թրծակավից պատրաստված արձանի գլուխ: Հնարավոր է, որ տղամարդու արձանը կամ կիսանդրին պատկերել է հինհունական աստծո, հայտնում է «Ղրիմի կամուրջ» նախագծի կայքը:

Գիտնականների խոսքերով` գտածոն եզակի է Հյուսիսային Պրիչերնոմորյայի համար, դրա նման գտածոներ դեռ չեն հայտնաբերվել: Դրա գործառական նշանակության, թվագրության և այլ մանրամասների պարզաբանման համար կհրավիրվեն հինհունական մշակույթի մասնագետներ, կիրականացվեն կավի բաղադրության լաբորատոր քննություններ:

Ենթադրվում է, որ արձանը պատրաստվել է Փոքր Ասիայում Ք. ա. 5-րդ դարում:

Կերչի կամրջի շինարարության ժամանակ հինհունական արձանի գլուխ է հայտնաբերվել
Կերչի կամրջի շինարարության ժամանակ հինհունական արձանի գլուխ է հայտնաբերվել
Կերչի կամրջի շինարարության ժամանակ հինհունական արձանի գլուխ է հայտնաբերվել
10351 | 0
Facebook