Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցմանը մասնակցածների 37%-ը հավանություն է տալիս «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական ծրագրին, իսկ 31%-ը՝ «Ելք»-ի

20:05, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Հարցմանը մասնակցածների 37%-ը հավանություն է տալիս «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական ծրագրին, իսկ 31%-ը՝ «Ելք»-ի
     MAMUL.am-ն օրեր առաջ հարցում էր պատրաստել՝ պարզելու, թե ընթերցողներն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքների ու կուսակցությունների նախընտրական ծրագրերից ո՞ր ուժի ծրագրին են հավանություն տալիս: Հարցման մասնակցած 2969 ընթերցողներից 37 %-ը հավանություն է տալիս «Ծառուկյան դաշինք»-ի ներկայացրած ծրագրին, 31%-ը` «Ելք» դաշինքի ծրագրին: Հարցման մասնակիցների 8%-ը հավանություն է տալիս ՀՀԿ-ի ծրագրին, 5%-ը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի և «Ազատ դեմոկրատներ»-ի, 4%-ը՝ Հայ յեղափոխական դաշնակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության և 2%-ը «Հայկական վերածնունդ» կուսակցության:
10859 | 2
Facebook