Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սաուդյան Արաբիան նավթի շուկայում առաջատարությունը զիջում է Ռուսաստանին և Իրանին». WSJ

16:25, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Սաուդյան Արաբիան նավթի շուկայում առաջատարությունը զիջում է Ռուսաստանին և Իրանին». WSJ

Նավթի արտահանման համաշխարհային առաջատար Սաուդյան Արաբիան շուկայում կորցնում է իր դիրքերն արդյունահանման նվազեցման պատճառով։ Արտահանման «պակասները» լրացնելու են գալիս մրցակից արտահանողները՝ Միացյալ նահանգները, Ռուսաստանն ու Իրանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Սաուդյան Արաբիայից նավթի ներկրումը նվազել է մեկ շաբաթում 426 հազար բարելով։ Նոյեմբերի վերջից ի վեր սա ամենանկատելի նվազումն է, երբ ՕՊԵԿ-ը, որի անդամ է նաև Սաուդյան Արաբիան, որոշում է ընդունել 2017-ի հունվարի 1-ից նվազեցնել արտահանումը 1,2 մլն բարելով։

Նշվում է, որ Սաուդյան Արաբիան կենտրոնացված է Ասիա նավթի արտահանման վրա, մասնավորապես՝ Չինաստան։

Սակայն, չինական մաքսային վարչության տվյաներով՝ սաուդցիներն իրենց մասնաբաժինը կորցնում են նաև այդ շուկայում՝ դեպի Չինաստան մատակարարումների ծավալով զիջելով Ռուսաստանին։ Եվրոպական շուկայում նրան ճնշում են Իրաքն ու Իրանը։

12592 | 0
Facebook