Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Սարգսյանին հուղարկավորեցին իր ձեռքերով պատրաստված դագաղի մեջ

16:06, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Արթուր Սարգսյանին հուղարկավորեցին իր ձեռքերով պատրաստված դագաղի մեջ
     Քիչ առաջ Շահումյանի գերեզմանատանը հուղարկավորղեցին «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Հուղարկավորությանը մասնակցող քաղաքացիները ծափահարելով մինչև գերեզմանափոս ուղեկցեցին նրա մարմինը: Աղոթքից հետո, հետևելով քահանայի խոսքին, կանայք մոտեցան և հրաժեշտ տվեցին: «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ևս մեկ անգամ կարդաց Արթուրի կենսագրությունը և անցած ճանապարհը: Նա նաև նշեց, որ կգա մի օր, երբ Արթուրին կարտաշիրիմեն իր ընկերների կողքին` «Եռաբլուր» պանթեոնում:
     Նշենք, որ այս օրերին Բամբակաշատ գյուղում հացն, ի հիշատակ Արթուրի, անվճար է տրամադրվում:
     Ի դեպ, Արթուր Սարգսյանին հուղարկավորեցին իր ձեռքերով պատրաստված դագաղի մեջ:
9832 | 2
Facebook