Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

176 իրավախախտումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործություն

12:50, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
176 իրավախախտումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործություն
     ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ ուսումնասիրել է 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 173 հրապարակում, ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված 2 ահազանգ:
     Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
     Նշված 38 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 35-ով ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
2394 | 0
Facebook