Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսաստանը հեռանալու է այս տարածաշրջանից, քանի որ չի հաջողել ստեղծել հզոր պետականություն՝ իրենց ամբիցիաներին համապատասխան». Վահագն Ավագյան

12:00, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Ռուսաստանը հեռանալու է այս տարածաշրջանից, քանի որ չի հաջողել ստեղծել հզոր պետականություն՝ իրենց ամբիցիաներին համապատասխան». Վահագն Ավագյան

Քանի որ կրկին ակտիվություն կա Ռուսական կայսրության կողմից՝ Արցախի նվիրումով ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման համար, ընկերներիս խորհուրդ կտամ միշտ իրենց մտքում պահեն կարևորը և առաջնայինը: Դա օգնում է «հեղինակավոր» պարտադրված կարծիքներում չմոլորվել, կորցնելով պատճառների և հետևանքների թելերը:
     Արցախյան «խնդիրը» հայ-ադրբեջանական խնդիր չէ: Արցախյան «խնդիրը» հայ-միջազգային հանրության խնդիր չէ:
     Արցախյան «խնդիրը» հայ-թուրքական խնդիր է.
     Թուրք ժողովուրդը ձգտում է Եվրասիական տերություն դառնալ և այդ նպատակի ամենամեծ խոչընդոտներից մեկը մի բուռ հայ ժողովուրդն է: Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» շատ-շատ փոքր խնդիր է նման մեծ նպատակների առաջ և միայն կարող է ծառայեցվել այդ մեծ նպատակին հասնելու համար:
     Այդ տեսանկյունից ստատուս քվոյի (Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» դեմ) և սողացող պատերազմների ամենամեծ շահառուն թուրք ժողովուրդն է: Դրա միջոցով թուքերը հայաթափման ծրագիր են իրականցնում: Պատկերը ամբողջականանում է, երբ այս ամենի մեջ ավելացնում ենք Ռուսաստանի կայսերական շահերը: Ռուսաստանը իր հերթին ձգտում է կլանել Ադրբեջանը և պատրաստ է Արցախյան «խնդիրը» լուծել հնարավորինս շուտ ի օգուտ «տարածքային ամբողջականության»: Եթե ռուսների ճնշումը ծանրակշիռ լինի, թուրքերը ստիպված կլինեն հայաթաման ռազմավարության շտկումներ անել ընդամենը: Վաղ թե ուշ Ռուսաստանը հեռանալու է այս տարածաշրջանից, քանի որ չի հաջողել ստեղծել հզոր պետականություն՝ իրենց ամբիցիաներին համապատասխան: Այդ ժամանակ առանց Արցախ և բավականաչափ հայաթափ Հայաստանը շատ խոցելի թիրախ է լինելու նույնիսկ Ադրբեջանի նման խառնամբոխ բանակով երկրի համար:
     Հիմա մտածենք մեր քայլերի մասին...

3004 | 0
Facebook