Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն Է տգիտությունը, կրթության պակասը. «Առավոտ»

10:15, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն Է տգիտությունը, կրթության պակասը. «Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

««Հետքը» վերջերս հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի, մասնավորապես, հայտնի Է դառնում պատգամավորության թեկնածուների միջին տարիքը։ Այդ տվյալներից պարզ Է դառնում, որ ընտրական պրոցեսի ամենաերիտասարդ մասնակիցներն են «Ելքը» և «Ազատ դեմոկրատները», որտեղ կանանց և աղջիկների միջին տարիքը 40 տարեկանից ցածր Է, իսկ տղամարդկանցը՝ այդ շեմից մի քիչ բարձր։ Իհարկե, երիտասարդներ կան նաև այլ կուսակցություններում և դաշինքներում։ Չգիտեմ՝ ում ինչպես, բայց ինձ առավել հաճելի Է հարցազրույց վերցնել և ընդհանրապես շփվել հենց այդ տարիքի քաղաքական գործիչների հետ։ Նրանց հայացքը, իրականության ընկալումը թարմ Է, «հետխորհրդային բարդույթները» նրանց չեն խանգարում, քննադատությունը կոշտ Է, բայց զուրկ Է ամբոխահաճո հայհոյախոսությունից և ապոկալիպտիկ պատկերներից («երկիրը կործանվում Է», «եթե այս անգամ Էլ իշխանությունը վերարտադրվի, ապա...»)։

Այն երիտասարդները, որոնց հետ ես շփվում եմ, բավականաչափ կրթված են՝ հասկանալու համար, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ամբողջությամբ չի վերարտադրվի։ Եվ հակառակը՝ իմ հասակակիցների մեծ մասն ինձ մոտենամ Է հետևյալ հարցով՝ «ո՞վ Է թագավոր նստելու՝ Սե՞րժը, թե՞ Գագոն»։


     Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը միտումնավոր չեն բացատրում ժողովրդին խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները, որովհետև այդպես հեշտ Է. քարոզչությունն այս պարագայում հիմնված Է «բարի» և «չար» թագավորների, իշխանների, քյոխվաների հակադրության վրա։

Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն Է տգիտությունը, կրթության պակասը։ Խորհրդային դպրոցը տալիս Էր մեզ գիտելիքներ տարբեր բնագավառներից, բայց խավարի մեջ Էր պահում շատ կարևոր, սկզբունքային հարցերում՝ ինչ Է նշանակում պետություն, քաղաքացի, և ինչպես պետք Է այդ քաղաքացին իշխանության ձևավորի, որն Է այդ հարցում նրա՝ քաղաքացու պատասխանատվությունը։ Անկախ Հայաստանի դպրոցում նույնպես նման բաներ չեն սովորեցնում։ Կյանքն Է սովորեցնում, և «Էլեկտրիկ Երևանից» ու մանավանդ քառօրյա պատերազմից հետո իմ մեջ տպավորության Է ստեղծվել, որ մեր երեխաների սերունդն արդեն պատրաստ Է ապրել բոլորովին այլ կանոններով, այլ երկրում»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

3045 | 0
Facebook