Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Պավլիկ Մանուկյանը վարչապետին խնդրում է թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում` իրեն հատկացվելիք տեղում

16:15, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Պավլիկ Մանուկյանը վարչապետին խնդրում է թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում` իրեն հատկացվելիք տեղում
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր պաշտպանյալի բաց նամակը, որով դիմում է վարչապետ Կարեն Կարապետյանին.
     «Հարգելի պարոն Կարապետյան,
     ցավով տեղեկացա, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ մեզ՝ Սասնա ծռերիս Հաց բերողը, չի հուղարկավորվելու Եռաբլուր պանթեոնում:
     Հուսով եմ, հաշվի առնելով Արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին:
     Սակայն, 2016թ. հուլիսի 26-ին հայոց ազատամարտի երկնակամարում փայլատակեց մի աստղ, ով իր սխրանքով գերազանցեց ինձ, և ոչ միայն ինձ:
     Ուստի, խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում:
     Հարգանքով՝ Պավլիկ Մանուկյան
     Սասնա ծուռ, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, 20.03.2016թ.»:
7109 | 3
Facebook